Հայտնի դարձավ ՀՀ տղամարդկանց VBET Ա-Լիգայի առաջնության հաղթողի անունը: Նա << Վահագնի Սիթին >> է, որը հինգերորդ հաղթանակը տոնեց << Դվինի >> նկատմամբ / 87:80 / և չեմպիոն հռչակվեց:
Հաղթանակը հեշտ չտրվեց: Երկրորդ կեսում եղավ մի պահ, երբ հաշիվը գլխավորում էր << Դվինը >>: Եվ սակայն << Վահագնի Սիթին >> գտավ հաղթանակի ուղին տանող տակտիկան , նորից առաջ անցավ հաշվի մեջ ու առավելութունը պահպանեց մինչև խաղավարտ:
Առաջնության լավագույն հայ բասկետբոլիստ ճանաչվեց Թադե Քեշիշյանը, լավագույն կենտրոնական` Դավիթ Խաչատրյանը, լավագույն մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը: